«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Շարունակելու է պարել թուրքական դուդուկի տակ

Շարունակելու է պարել թուրքական դուդուկի տակ
12.10.2026 | 12:33

Օրերս Աշխաբադում Նիկոլը իր հերթական «սրտիկային» ռիլ-ուղերձը հղեց ադրբեջանական երգի հնչյունների ուղեկցությամբ։

Քանի որ մեր հանրության հիշողությունը սահմանվածից կարճ է՝ մեկօրյա, ապա այն շատ արագ մոռացվեց։ Ավելին՝ ընդամենը մի քանի դիտարկումից ու թեթև քննադատությունից հետո այն մոռացվեց։

Հիմա, ամենևին չմտնելով նիկոլական օրակարգերի մեջ, փորձենք հասկանալ, թե ի՞նչ ուղերձ էր հղում նա, և ո՞րն էր այդ քայլի բուն ասելիքն ու տողատակը (քանի որ դա ոչ մի բան հենց այնպես չի անում)։

Աշխաբադում ադրբեջանական բառերով (չեմ ասում՝ երաժշտություն, քանի որ դրանք ոչ մի երաժշտական ոճ ու կուլտուրա չունեն՝ սաղ գրդոն ա) երգ հնչեցնելով՝ Նիկոլը ժեստ է անում ադրբեջանական հանրությանը՝ փորձելով նրանց շրջանակում ևս բարձրացնել իր ընկած հեղինակությունը։ Երբ նայում ենք տվյալ տեսանյութի «լայքերն» ու մեկնաբանությունները, ապա ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական սեգմենտում թեման լավ ֆռռացել է։

Տեսեք՝ որն է այս քայլի օգուտը Նիկոլի համար։ Ադրբեջանցիներին մեսիջ է հղում, որ ինքը, ինչպես «նախկիններն» էին, ադրբեջանատյաց չէ, «մեծ հումանիստ» է, ռևանշիստ չէ։ Ոչինչ, որ ադրբեջանցին հայ է մորթում, հայի գլուխ կտրում ու տեսանյութերը տարածում համացանցում, քնած հայ սպա սպանում, «խաղաղության դարաշրջանում» ապօրինի սահման հատում՝ մտնելով հայի տուն, երեխաների ներկայությամբ կրակում հայ մոր վրա (ի դեպ՝ այդ ռիլը հրապարակվել էր Շաքիի դեպքից մի քանի օր անց). այդ ամենը մի կողմ դնելով՝ Նիկոլ «ազգասերը» համերաշխության ժեստ է անում ադրբեջանական մշակույթի հետ, եթե կուզեք՝ նաև ադրբեջանական հակահայ օրակարգի հետ։

Խնդիրն այն է, որ Նիկոլը հակառակորդին ցույց է տալիս իր հումանիզմը՝ սեփական ժողովրդի ցավը մի կողմ դնելով։ Իսկ երբ ժեստերը միակողմանի են, հարց է առաջանում՝ սա խաղաղությա՞ն քաղաքականություն է, թե՞ հակառակորդի վստահությունը շահելու գնով սեփական ժողովրդի շահերն անտեսելու հերթական դրսևորում։

Հ.Գ. Կարճ ասած՝ առանց երկար ու խորքային վերլուծությունների՝ Նիկոլը ցույց է տալիս, որ պատրաստ է և շարունակելու է պարել թուրքական դուդուկի տակ:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ